|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այդ մասին հայտնել են Habertürk հեռուստաալիքի աղբյուրները։
«Այն իրավիճակում, երբ պարոն Պուտինը չկարողացավ գալ Թուրքիա, Ռուսաստան կմեկնի մեր պարոն նախագահը: Հայտնենք ամսաթիվը. նախագահ Էրդողանը սեպտեմբերի 4-ին այց կկատարի Սոչի»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին, հայտարարել էր, որ հանդիպումը շուտով կկայանա, առկա են պայմանավորվածություններ ժամկետները հայտարարելու շուրջ։
Թուրքիայի ղեկավարի վարչակազմում «РИА Новости»-ի աղբյուրը հայտնել է, որ Էրդողանի այցը Ռուսաստան տեղի կունենա Հնդկաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ։ Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հաստատել է, որ Թուրքիայի ղեկավարը մոտ ժամանակներս այց կկատարի Սոչի։