|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ մտադիր Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի հաջորդ փուլը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այն, ինչին մենք ձգտում Էինք հասնել, իրականացավ երեկ: Փենսի հետ բանակցությունների արդյունքը դարձավ երեկվա համատեղ հայտարարությունը՝ 13 կետից բաղկացած: Ահաբեկչական կազմակերպությունը կհեռանա արևմուտքից արևելք ձգվող՝ 32 կիլոմետր լայնությամբ եւ 444 կիլոմետր երկարությամբ անվտանգության գոտուց, ինչպես պայմանավորվել ենք: Երեքշաբթի Պուտինի հետ խոսելու եմ հաջորդ փուլի մասին: Հուսով եմ՝ այդպիսով կհաջողվի ամբողջությամբ հասնել մեր գործողության շրջանակում դրված բոլոր նպատակներին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը: