|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սոչի քաղաքում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը. հայտնում է РИА новости-ն:
Ասադը նշել է, որ երկու տարվա ընթացքում ակնհայտ են այն հաջողությունները, որոնց հաջողվել է հասնել ռուսական ավիացիայի և կառավարական զորքերի համատեղ գործողությունների շնորհիվ: Նա նշել է, որ Ռուսաստանի շնորհիվ Սիրիան փրկված է` որպես պետություն:
Պուտինն, իր հերթին, հույս է հայտնել, որ շուտով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը կավարտվի: Նա նշել է, որ չնայած հաջողություններին, օջախներ դեռ կլինեն: Ըստ Պուտինի` ներկայումս կարևոր է անցնել քաղաքական կարգավորմանը: Նա հավելել է, որ Ասադը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետո, ովքեր խաղաղություն և կարգավորում են ցանկանում: