|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Լուծումները երեք հիմնական կետերի շուրջ են։ Մեր նպատակներն են՝ գործող վարչախմբի հեռացում, քանի որ դա սպառնալիք է ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը։ Իշխանափոխությունից հետո պետք է ձևավորենք նոր՝ ժամանակավոր կառավարություն, որը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում պետք է կազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություն»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի համակարգող Անդրանիկ Թևանյանը։ Նա շեշտեց՝ ժամանակավոր վարչապետը պետք է զբաղվի ընթացիկ անվտանգային հարցերը կայունացնելով և հիմնականում ապահովի ազատ, արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպումը։
«Որպես երաշխիք, որ մենք նորից անձին, խմբերին, անհատների գերի չենք դարձնելու մեր քաղաքական համակարգը, նվազագույն պայման ենք տեսնում այն, որ ժամանակավոր վարչապետը չպետք է որևէ կուսակցությամբ կամ դաշինքով անձամբ առաջադրվի կամ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությանը», – նշեց նա։