կարևոր
4504 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-23 16:37
Քաղաքական

«Ժամանակակ չունենք, լուծումները պետք է արագ լինեն». Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ երեք նախագահների ու Վեհափառի հանդիպման մասին

«Հանդիպման մանրամասներին տեղյակ եմ։ Այս պահին կարող եմ ասել հետևյալը, որ կա հանրային մեծ, արդարացված սպասում՝ այդ ձևաչափից շատ կոնկրետ գործնական քայլեր և առաջարկներ լսելու», - «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով՝ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հանդիպմանը, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Հանդիպման փաստը ես մեծապես կարևորում և արժևորում եմ, և քանի որ իրենք հայտարարել են, որ հանդիպումը, քննարկումները շարունակվելու են, ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք գործնական, տեսանելի արդյունքներ կունենանք»,- հավելել է Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ երկիրը օրհասական վիճակից դուրս բերելը մեկ ուժի, մեկ անհատի, մեկ կուսակցության խնդիր չէ․ անհրաժեշտ է համախմբում, ինչի գիտակցումը բոլորի մոտ է։

«Մենք պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ես վստահ եմ, որ բոլոր կողմերն առաջնորդվում են այդ տրամաբանությամբ, քանի որ դա անհրաժեշտություն է։ Ի պատիվ բոլորի, կարծում եմ, երեկվա հանդիպումը հենց դրա ապացույցն էր։

Այստեղ խնդիրն արդեն իրականում գործնական, տեսանելի արդյունքներ ունենալն է», - ընդգծել է Սաղաթելյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում