|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ընդհանուր առմամբ, մարդիկ դեմ են իշխանությունների կողմից առաջարկված այս միակողմանի զիջումների օրակարգին, նշում են բազմաթիվ կարևոր հիմքեր, մտահոգություններ՝ սկսած անվտանգության համակարգի փլուզումից, վերջացրած՝ մնացած խնդիրներով , որոնց պատասխանն այս իշխանության գլխին հայտնված հանցագործ խուլիգանների կողմից չի տրվել» ,-ամփոփելով Տավուշ կատարած այցը, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մանրամասնելով առաջիկայում նախատեսվող ընդդիմության անելիքների մասին։
«3 մակարդակներում պետք է ձևավորվի հակազդեցություն՝ Տավուշում, ամբողջ ՀՀ-ում և Սփյուռքում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ նաև ընդգծելով․ «Մեր համար ողջունելի է «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը, որն արդեն տեղում ձևավորվել է և այդ ուղղությամբ աշխատանքներ ևս իրականացվում են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։