|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Past.am-ի տեղեկություններով՝ այս օրերին կարևոր գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։
Աշխատանքները համակարգում է Իշխան Սաղաթելյանը, ով ակտիվ հանդիպումներ է իրականացնում քաղաքական դաշտի դերակատարների հետ։ Սակայն այս անգամ խոսքը ոչ թե քննարկումների, այլ գործի բաժանման մասին է։ Բոլորին հստակ ասվում են անելիքները և ամեն մեկը որոշում է սպասվելիք գործընթացներում իր մասնակցության ձևաչափը։
Մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր ամենամեծ ուժը որդեգրել է քննադատություններին մի փոքր ավելի երկար դիմանալու, սակայն արդյունավետ ծրագիր ներկայացնելու գործելաոճը։
Past.am-ի աղբյուրները հայտնում են, որ շուտով ընդդիմադիրները հանդես կգան հստակ կոչով, սակայն մինչև հայտարարությունը շատ կարևոր նախապատրաստական աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի պայքարը հաջողվի։
Ձևավորվում է դիմադրություն բոլոր ճակատներով: