կարևոր
2902 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-23 11:22
Քաղաքական

Կտրեք այդ դավադիր ձեռքը․ հակառակ դեպքում չենք ունենա ո՛չ Արցախ, ո՛չ Հայաստան ․ Արթուր Մոսիյան

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պետք է Արցախի համար ունենանք այնպիսի լուծում, որը կբավարարի Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդին: Փաստորեն Նիկոլ Փաշինյանն այնպես է լուծում, որը բավարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովրդին, բայց ոչ Հայաստանի ժողովրդի կամ էլ Հայաստանի ժողովուրդ ասելով նա հասկանում էր իրեն ու ՔՊ վարչախումբը: : Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Մոսիյանը:

Մոսիյանը հիշեցրեց Հովհաննես Թումանյանի՝ «Չարի վերջը» հեքիաթը, ապա, զուգահեռներ անցկացնելով, նշեց, որ այսօր Հայաստանի իշխանությունները գործում են «կկովի» հոգեբանությամբ, սակայն մեկ տարբերությամբ՝ հեքիաթում կկուն միամիտ է, բայց արդյո՞ք միամտությամբ են այսքանը անում: