|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Բացի դրանից, կկայանան նաև առանձին բանակցություններ Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև: Առանձին կանցկացվեն հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է դիվանագետը: