կարևոր
1150 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-27 16:19
Աշխարհ

Հաքան Ֆիդանը Մոսկվայում քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր

Հաքան Ֆիդանը Մոսկվայում քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի ղեկավարության հետ կայացած բանակցությունների ընթացքում բազմակողմանիորեն քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք բազմակողմանիորեն քննարկեցինք երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ», - ասել է Ֆիդանն՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունները։ 

Նա բանակցությունների օրակարգի շրջանակը որակել է որպես լայն։

Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է գտնվում մայիսի 26-ից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Մայիսի 26-ին Ֆիդանին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ, որը գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայացած բանակցություններում։ 

Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ շաբաթվա վերջին պլանավորվում է նրա այցը Կիև։