|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աստանայում նոյեմբերի 28-29-ը Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացվեն. հայտնում է РИА Новости-ն:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի թիմը, նախնական տեղեկություններով, կմասնակցի բանակցություններին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կայրաթ Աբդրահմանովը: Ըստ նրա` հանդիպման ժամանակ կքննարկվեն Իդլիբում տիրող իրավիճակը, փախստականների հարցը, երկրի վերականգնումը, ձերբակալվածների, պատանդների հարցը:
Նշենք, որ ավելի վաղ դե Միստուրան հայտնել էր, որ անձնական պատճառներով նոյեմբերի վերջին հրաժարական կտա:
Դամասկոսը դե Միստուրային ոչ օբյեկտիվ և ոչ թափանցիկ միջնորդ էր համարում: