|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայում այս պահին ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ եռակողմ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի ու եռակողմհանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ այսօր հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ «Հիմա սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը, որի արդյունքներով կտեղեկացնեն, ինչին են կարողացել հասնել»,- նշել է Լավրովը։
Նա նաեւ նկատել էր, որ գործընկերներն այսօր հաստատել են, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման, դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով։