|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել էր, որ Բաքուն իր համաձայնությունը տվել է, և հիմա կողմերը սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին:
Ըստ էության ստացվում է, որ Լավրով-Բայրով- Միրզոյան հնարավոր հանդիպումը չի կայանա։