|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:
«Անգնահատելի է տիկին Ավետիսյանի ավանդն ու ներդրած ջանքերը հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման ոլորտում:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում տիկին Ավետիսյանի հարազատներին եւ գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։