կարևոր
5176 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 13:34
Քաղաքական Իրավական

Իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով. Սիրանուշ Սահակյան

Բարձրագույն դատական խորհուրդի փետրվարի 27-ի որոշմամբ դադարեցվել են  Երևանի քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության  քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները  էական  կարգապահական խախտումի հիմքով։ Սակայն մինչ այժմ Նախշքարյանն ու նրա ներկայացուցիչները չեն ստացել որոշումը, թեև սահմանված է հնգօրյա ժամկետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ միաժամանակ նշելով, որ դատարանները նիստի ժամանակ միայն որոշումների եզրափակիչ մասն են հրապարակում։

«Մենք այսօր չենք կարող մեր գնահատականները տալ այդ որոշմանը, որի հետ կապված մենք անհամաձայնություն ունենք»,- ասաց նա։

Մելիքյանը նշեց, որ իրենք ավելի շատ կխոսեն դատական իշխանության անկախությանը վերաբերող խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում և  դատավորների  խոսքի ազատությանը վերաբերող նոր սահմանափակումների  մասին։

«Զարուհի Նախշքարյանն այն մարդն է, որը երկար տարիներ դատավորի  գործառույթ է իրականացրել, հանրությանը հայտնի է մարդ, որն անընդհատ  փորձել է իր գործունեությամբ ընդարձակել դատական իշխանության անկախության հարցերը, բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, մեծ հեղինակություն է վայելում իրավաբանական հանրության տարբեր խմբերի մոտ, այն մարդն է, որը  բոլոր բարոյական իրավունքներն ունի բարձրաձայնելու այս խնդիրների մասին, հակապես հիմա, երբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց, որ  խնդիրների բարձրաձայնումն արգելված է դատավորի կարգավիճակով, հիմա  արդեն  ոչ դատավորի կարգավիճակով կբարձրաձայնի»,- ասաց իրավապաշտպանը։

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դատական իշխանության հետ կապված խնդիրը մտահոգիչ է, քանի որ առիթ են օգտագործում համատարած խնդիր, որը կախված է յուրաքանչյուր դատավորի գլխին։

«Այստեղ մենք ոչ թե գործ ունենք տիկին Նախշքարյանի կամ մեկ այլ անձի շահերի պաշտպանության հետ, այլ ողջ դատական համակարգի։ Դատավորներին պատժելու առիթ են ընտրում գերծանրաբեռնվածությամբ  պայմանավորված երևույթները, որոնք համատարած են, դատական համակարգում չկա մի դատավոր, որը չի առերեսվում այս խնդրին։ Այդ սուրը կախելով՝ իրական սպառնալիքներ են ներկայացնում ողջ դատական համակարգին և այն մեխանիզմը, որը գործարկվում է, պատրաստ է ամեն պահի  խժռել ողջ  դատական համակարգը»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով, բարեփոխումներ կատարվեցին, ստեղծվեց ԲԴԽ-ն, որը պետք է կանգներ դատավորների կողքին, երաշխավորեր դատական համակարգի անկախությունը,  օբյեկտիվացներ կարգապահական քաղաքականությունը։ Սակայն մենք տեսանք, որ ԲԴԽ-ում անընդհատ տեղի ունեցան կադրային փոփոխություններ, որոնք որևէ կերպ  չհանգեցրեցին ԲԴԽ-ի կազմի բարելավմանը։ Եթե գիտնական  անդամների դերում նախկինում ունեինք անձինք, ովքեր որոշակի ճանաչում ունեին և  պառլամենտական ընդդիմության հետ կոնսենսուսով էին ընտրվել, դրանք փոխարինվեցին մեկ քաղաքական ուժի  կողմից ընտրվող թեկնածուներով, ավելին՝ իրավաբան գիտնականների փոխարեն տեսանք կուսակցական անդամներ։

Այս փոխարինեումները տեղի ունեցան հրաժարականների հետևանքով, ոչ թե ժամկետի լրանալու հիմքով։ Եղան հարկադիր հրաժարականներ, որոնց անմիջապես փոխարինեցին նոր նշանակումներ»,- նշեց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ նոր նշանակումների ժամանակ անգամ չպահպանվեց քաղաքական մշակույթը. բոլոր թեկնածուները պետք է քննարկվեին ընդդիմության հետ, թեկնածուները  ունակ լինեին ստանալ գոնե 1 ձայն  ընդդիմությունից, որպեսզի համարվեին պառլամենտում համաձայնեցված թեկնածու, կարողանային  անկախ կերպով իրականացնեին իրենց գործառույթները ԲԴԽ-ում։

«Մենք ունեցանք միակուսակցական առաջադրումներ և միակուսակցական նշանակումներ, որտեղ ամբողջովին անտեսված է ընդդիմության դերը։

Որևէ թափանցիկ գործընթաց տեղի չունեցավ և մինչ օրս անբացատրելի են մնում ինչպես հրաժարականների պատճառները, այնպես էլ այս կամ այն թեկնածուի առաջադրման պատճառը, այս կամ այն թեկնածու հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արդունքում, համարում ենք, որ ԲԴԽ գիտնական անդամները խոցելի են, քաղաքականապես են առաջադրվել, քաղաքականապես ընտրվել են և չեն կարող ապաքաղաքական որոշումներ կայացնել»,- ասաց Ս. Սահակյանը։

ա նշեց, որ սրան զուգահեռ մեկ այլ բացասական երևույթ ունեն. ԲԴԽ-ում որոշումների կայացման շեմերն իջեցվեցին և եթե նախկինում անհրաժեշտ էր 6 ձայն, հիմա ընդամենը 5 անձով կարելի է որոշում կայացնել։