կարևոր
4183 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-29 22:48
Առանց Կատեգորիա

Փաշինյանը փորձում է լռեցնել Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան. դիտարկում

Փաշինյանը փորձում է լռեցնել Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան. դիտարկում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Ես հաստատ ավելի շատ եմ Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներ գնում, քան գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղայ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես՝ գերագույն դավաճանը ստում է։ Ինչո՞ւ:

Առաջին, նա շարունակում է կատարել ալիևի կոշիկ լիզողի՝ իր ստանձնած գործառույթը, և այս կեղտոտ ստով թուլացնում է մեր սրբությունների պղծության համար ադրբեջանցիների պատասխանատվությունը։

Երկրորդ, նա փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան։

ՀԳ. Չգիտեմ՝ երբ է դրա ժամանակը, բայց կարծում եմ՝ մեր Եկեղեցին պետք է սկսի նիկոլ փաշինյանի նզովքի ենթարկելու գործընթաց։ Կարծում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքը պարունակում է դրա բոլոր հիմքերը»։