կարևոր
3814 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 16:30
Աշխարհ Տարածաշրջան

Ռուս փրկարարները մեկնել են Սիրիայում երկրաշարժից տուժած գոտի

Ռուս փրկարարները մեկնել են Սիրիայում երկրաշարժից տուժած գոտի

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 50 փրկարարներ, որոնք Սիրիա են ժամանել երկրաշարժի հետևանքների վերացմանն աջակցելու համար, մեկնել են որոնողափրկարարական տարածք. ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ովքեր այսօր ժամանել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ երկրաշարժի հետևանքները վերացնելուն օգնելու համար, անմիջապես մեկնել են որոնողափրկարարական աշխատանքների տարածք։ Ավելի քան 50 փրկարար, այդ թվում՝ երեք շների անձնակազմ, փլատակների տակ գտնվող տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ կիրականացնի»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Սիրիայում այս պահին զոհերի թիվը կազմում է ավելի քան 800 մարդ, ավելի քան 1440-ը՝ վիրավորվել։