|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նոյեմբերի 5-ին` ժամը 09։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 35 և 37 շենքերի մոտակայքում չգործող շինհրապարակում կայանած կռունկը թեքվել է դեպի երթևեկելի գոտի․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ կայանած կռունկի սլաքը թեքվել է դեպի երթևեկելի գոտի, դիպչում է էլեկտրական լարերին և առկա է ընկնելու վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, եռահարկ շինության առաջին հարկում գործող գրասենյակային տարածքից կատարել չորս անձի տարհանում և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ երեք կայանած ավտոմեքենա դուրս բերել անվտանգ տարածք։