կարևոր
14278 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 13:36
Աշխարհ Տարածաշրջան

ԵՄ-ն չի օգնի երկրաշարժից տուժած Սիրիային. օգնությունն ամբողջությամբ ուղարկվում է Թուրքիա

ԵՄ-ն չի օգնի երկրաշարժից տուժած Սիրիային. օգնությունն ամբողջությամբ ուղարկվում է Թուրքիա

ԵՄ-ն օգնություն է տրամադրում երկրաշարժից տուժածներին, սակայն ամբողջն ուղարկվում է Թուրքիա, քանի որ ԵՄ պատժամիջոցների պատճառով Սիրիա ապրանքներ հասցնելն անհնար է. գրում է ՌԻԱ Նովոստին։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կառավարության դեմ 2011 թվականին՝ նպատակ ունենալով տապալել նախագահ Բաշար ալ Ասադին: Պատժամիջոցների ժամկետը երկարաձգվում է ամեն տարի։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը չի չեղարկի Սիրիայի դեմ պատժամիջոցները և չի օգնի վերականգնել այս երկիրը, քանի դեռ այնտեղ չի սկսվել իշխանության տարանցումը։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է գրեթե 7.1 հազարի, վիրավորներինը՝ ավելի քան 40 հազարի։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 1,2 հազարը, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է։

Այսօր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մտադիր է այս հարցը բարձրացնել Եվրոպական խորհրդի նիստում։ Ըստ նրա՝ այստեղ «աշխարհաքաղաքական խնդիր» չկա։

«Սա որևէ ռեժիմի ճանաչման հարցը չէ, այն մարդկանց փրկելու մասին է, ովքեր գտնվում են ծանր վիճակում և մեր օգնության հուսահատ կարիքն ունեն», - ասել է Միցոտակիսը: