|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ «Ֆրիշօ» հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունն է տվել և աղոթել երկրաշարժից փրկված հայորդիների համար՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ժիրայր Ռեիսյանը հավելեց, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռևս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են: