|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրիայի երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում անհետ կորածների մասին դեռ լուրեր չկան։
Հալեպում շենքերից մեկի փլատակներից հանած ազգությամբ հայ երկու անձի այս պահին վիրահատում են։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի լրագրողը։
Հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով զոհվել են մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ Հորը հաջողվել էր փլատակների տակից հանել, ոտքերն ամպուտացվել են։ Աշխատանքներ էին տարվում դստերը նույնպես փլատակների տակից հանելու ուղղությամբ։
«Հայրն ու դուստրն այս պահին հիվանդանոցում են և վիրահատության են ենթարկվում։ Հայերի շրջանում անհետ կորածների մասին դեռ լուրեր չկան, կան մի քանիսը, որոնք թեթև վնասվածքներ են ստացել»,–ասում է լրագրողը։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ, Սիրիայի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 350-ի, իսկ վիրավորներինը` 600-ի։ Միայն Հալեպում 46 բնակելի կառույց է փլվել։
Նշվում է նաև, որ Սիրիայում մի քանի անուն դեղորայքի կարիք կա։