18 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 420.39 |
GBP | ⚊ | 492.14 |
GEL | ⚊ | 147.91 |
RUB | ⚊ | 4.19 |
USD | ⚊ | 395.1 |
Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Պարոն նախարարը փոխանցել է պետքարտուղար Բլինքենի ուղերձը։ Նա վերջերս այցելել Էր Կահիրե։ Ես դա հաստատում եմ»,-ասել է Լավրովը երեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով իր եգիպտացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է լսել ցանկացած լուրջ առաջարկ, որն ուղղված է ներկա իրավիճակի կարգավորմանը։ «Այդ իմաստով մենք հերթական անգամ պարոն նախարարի միջոցով լսեցինք ուղերձ առ այն, որ «Ռուսաստանը պետք է դադարեցնի», «Ռուսաստանը պետք է հեռանա», եւ այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Լավրովը։