|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ մեր «առաջադեմ» գործիչների՝ եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ը 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման ֆոնին, Ուկրաինային հոգեբանական,ֆինանսական, ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ՆԱՏՕ-ի իր դաշնակից որևէ պետության դեմ ցանկացած ռազմական բախման ժամանակ, զորքեր ուղարկել և մասնակցել պատերազմին, քանի որ դա իրենց սուրբ պարտքն է, բայց ոչ Ուկրաինայի դեպքում։Այս պարագայում ԱՄՆ-ը և դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։ Ըստ մեր «առաջադեմ» գործիչների,եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ը 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա»,- գրել է նա։