կարևոր
4453 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-28 17:17
Քաղաքական

Այն խամաճիկները, ովքեր ասում են՝ 30 տարի բանակ չենք ունեցել, բա 30 տարի ո՞վ էր ձեզ պաշտպանում. Արտակ Զաքարյան

Մենք, իրոք, մեր բանակը վերականգնելու համար ունենք շատ մեծ ռեսուրս։ Մեր բանակն այսօր էլ ամուր կանգնած է ոտքերի վրա, մեր բանակին անհրաժեշտ  ընդամենը մեկ բան՝ ճիշտ, բանիմաց, փորձառու, հայրենասեր, աշխարհայացք ունեցող ռազմաքաղաքական ղեկավարություն, ոչ թե խամաճիկների ամբոխ: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են բանակը քանդեն, պետությունը քանդեն, արժեքային համակարգը դարձնեն զոր, չի ստացվելու․ «Այդպես չի լինելու։ Մենք Արցախ էլ ենք ունենալու, բանակն էլ լինելու է նախկինի պես, նույնիսկ ավելի ամուր՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, բացթողումները, թերությունները։ Արժանապատվության, խաղաղության համար պետք է պայքարել և դա բոլորի պարտավորությունն է, ինչպես նաև՝ պաշտպանվածության ու անվտանգության, խելացի, խելամիտ, հետևողական, հաշվարկված, հեռատես քաղաքականություն ունենալու համար պետք է պայքարել ու դա բոլորի  պարտավորությունն է։  Իսկ այն խամաճիկներ, ովքեր ասում են՝ 30 տարի բանակ չենք ունեցել,  բա 30 տարի ո՞վ էր քեզ պաշտպանում, ինչո՞վ էի հպարտանում, կամ որ քո անունը 10 մարդուց ավելի իմացել է, ո՞ւմ շնորհիվ էր։ Չլիներ այդ բանակը՝ ո՞վ էիր լինելու դու։ Առաջին հերթին այդ հարցն այդ արտահայտությունը անողներին պետք է տալ»,- ասաց քաղաքական գործիչը։