|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ստացվում է՝ բանակն էլ ենք մենք զրոյական կետից սկսել կառուցել, մենք 30 տարի բանակ չենք ունեցել․ լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Մենք բանակ ենք ունեցել, որի մարտունակությունն ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանության կողմից, քան փորձը ցույց տվեց»,- հայտարարեց պատգամավորը՝ ավելացնելով, որ Արցախը ռազմական պարտության հետևանքով որոշ մասը կորցրեց:
Դիտարկմանը, թե եթե վատ բանակ էր այս իշխանությունը ժառանգել, ինչո՞ւ էր այս իշխանության պաշտպանության նախարարը հայտարարում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», Բեղլոյանը նախ հետաքրքրվեց՝ ո՞ր նախարարն է ասել, տեղեկանալուց հետո ասաց. «Արդյո՞ք այդ նախարարն այլևս նախարար է»: Իսկ թե ինչո՞ւ նախարար չէ, պատասխանեց՝ «կառավարության որոշման ձևակերպմամբ»:
Նորից անդրադառնալով բանակի թեմային՝ իմքայլական պատգամավորն ասաց. Ես չեմ ասում, որ բանակը մարտունակ չէ, ես ասել եմ, որ մենք բանակ ենք ժառանգել, որը մրցունակ չէր Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակակից սպառազինության դեպքում»: