|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը»-, սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է: Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով: Եթե ոչ ապագայում, ապա, գոնե, այսօր այդ ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել, քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից: Արդյունքում մենք չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը»։