կարևոր
2842 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 15:08
Քաղաքական

Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ պայմանավորվել է չհզորացնել հայկական բանակը. Սեյրան Օհանյան

Ընդհանուր առմամբ զորավարժությունները անց են կացվում ոչ թե սպառնալիքներից, մարտահրավերներից խուսափելու համար, այլ ընդհակառակը՝ մարտահրավերներին դիմագրավելու համար։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում մեր համար սպառնալիք է մնում թուրք-ադրբեջանական տանդեմը, եթե ՀԱՊԿ համակարգը, հայ- ռուսական հարաբերությունները նրա համար են, որպեսզի մենք դիմագրավենք սպառնալիքներին Թուրքիայից, ապա նաև հասարակ զորավարժությունները նրա համար են, որպեսզի նաև մենք դիմագրավենք այն սպառնալիքները, որը այսօր գալիս է Ադրբեջանից։ Գլխավոր նպատակը զորքերի պատրաստության աստիճանի բարձրացումն է։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, եթե մենք հրաժարվում ենք ընդհանուր առմամբ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ այսօրվա մեր Զինված ուժերի պատրաստվածության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձևից, որտեղ կատարելագործվում են դաշտային վարժությունը, պատրաստվածությունը պատերազմ մղելու, պաշտպանելու համար։ Ո՞րն է ՀԱՊԿ-ի զորավարժությունների այլընտրանքը, այն գոյություն ունի, թե՞ ոչ։ Իհարկե գոյություն չունի, մենք ՀԱՊԿ-ից դուրս ե՞նք եկել, իհարկե ոչ, բոլոր միջոցառումները պետք է օգտագործենք մեր Զինված ուժերի պատրաստականության, նրանց ունակությունների բարձրացման  համար։ Սա խոսում է նրա մասին, որ այսօրվա իշխանությունները որոշակի պայմանանվորվածություն ունեն ադրբեջանցիների և թուրքերի հետ, որ չպետք է կատարելագործեն մեր ունակությունները ոչ միայն մեր բանակի ներսում, այլ ռազմաքաղաքական այն դաշինքի, որի շրջանակներում մենք անընդհատ աշխատում ենք մեր բանակի վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածություն կարող է ստեղծվել․ «Դա նշանակում է, որ այն խոսքերը ինչ-որ ժամանակ առաջ արտահայտում էր Ալիևը, թե մենք չպետք է թույլ տանք, որ կայանա հայկական բանակը, երեկ էլ հարցազրույցի ժամանակ Ալիևը ասաց, որ զարմացած է, և լավ չի ընդունում, երբ հայկական բանակը նոր զենք-զինամթերք է ձեռք բերում նույն Հնդկաստանից, այսինքն՝ այս պայմանավորվածությունը իրողություն է, ագրեսիվ կեցվածքը Ադրբեջանի ակնհայտ է։ Ադրբեջանը ինքը հանդիսանալով ագրեսիայի կենտրոն, ինքը հանդիսանալով հանցագործ, ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, պատերազմից հետո կատարած միջազգային հանցագործություններով, այլ նաև՝ Արցախյան շարժման, Ղարաբաղյան շարժման հենց սկզբնամասում, երբ Արցախի ժողովուրդը որոշել էր ինքնորոշվել իր իսկ պատմական տարածքում, ինքնորոշմանը իրենք են հակադրել՝ պատերազմը, մարտական գործողությունները։ Մեր լարվածության յուրաքանչյուր փուլում 1988-ից հետո, այնուհետև 1992-94թթ․ այնուհետև հետպատերազմյան ժամանակահատվածում, այնուհետև 2016թ ապրիլյան պատերազմ, 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում հանցագործ ագրեսորի պիտակ ունեցող Ադրբեջանը այսօր փորձում է Հայաստանի և Արցախի նկատմամբ օգտագործել Միջազգային նորմել ագրեսորի վրա ճնշելու, այսինքն այդ նորմերից մեկը նա է, որ հակառակորդի տարածքում թույլ չտալ, որպեսզի բանակը կայանա։ Հիմա այս ամենին հակադրելու համար ընդհակառակը, մենք արագ տեմպերով պետք է մեր բանակը կատարելագործենք, պետք է բարձրացնենք մեր բանակի մարտունակությունը, եթե այլ ինչ-որ տեղեկություններ ունեն, այլ տվյալ ունեն այսօրվա իշխանությունները, նրանք պետք է ավելի խորը բացատրեն։ Զորավարժությունները նրա համար են, որպեսզի պատրաստվենք սպառնալիքներին դիմագրավելու և երկրորդ, որն է այլընտրանքը այս զորավարժությունների»,- ասաց պատգամավորը։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ պարտված իշխանությունները անընդհատ ճնշման, թելադրանքի ներքո են․ «Հակառակորդ տարածքում բանակը չվերականգնելը, բանակի վրա ազդեցությունը, ժողովրդի վրա ազդեցությունը, դա հոգեբանական ազդեցություն է, էթնիկական զտումները իրականացնում են միջազգային ագրեսորի նկատամամբ։ Այսօր միջազգային ագրեսոր պետությունը՝ Ադրբեջանը, փորձում է այդ ամենը իրականացնել Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի իշխանությունները այդ ամենին կուլ են գնում։ Խոսքը եթե գնում է ՀՀ սահմաններին, այդ սահմանները այսօր Ադրբեջանի կողմից շատ-շատ հեռու են, իսկ մեր բնակավայրերին շատ մոտ են մեր սահմանները։ Մեր սահմանային բնակավայրերը գնդակոծության տակ են, մենք ունենալով մեր հետևին ժողովուրդ, ենթակառույցները, հայկական բնակավայրերը չկարողացանք արագ կազմակերպվել և հիմանական սահմանային շփման գծում այդ ռազմավարական բոլոր կետերը զբաղեցնել, մեր երկիրը պաշտպանել։ Ադրբեջանը իր հիմնական տարածքից, նկատի ունեմ երկրի խորքում ունեցած բանակավայրերից ենթակառույցներ, ճանապարհներ չունենալով, այդքան արագ կարողացավ գալ մեր քթի տակ, բարձրանալ մեր սահմանները, և հետևից արագ բոլոր ճանապարհները, ենթակառույցները , դիրքերը ամրապնդել, որովհետև ինքը օգտագործեցի իր պետության շինարարական ամբողջ ներուժը, իսկ մեր պետության շինարարական ամբողջ ներուժը օգտագործվում են այլ ուղղություններով, ոչ թե մեր սահմանների ամրապնդման»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։