կարևոր
3151 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-08 21:16
Հասարակություն

Դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը էրիկ Ալեքսանյանի ու իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն մերժել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան ժիրայր Ղարագյոզյանը:

Նշենք, որ 2022թ.-ի հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նույն գործով մեղադրվում է և կալանավորվել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Վարույթը, որի շրջանակներում կալանավորվել են փաստաբանը և դատավորը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։