|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է Շանթ Հարությունյանի ընկերոջ` նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Վարդան Վարդանյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու` քննիչի միջնորդությունը:
Նա կալանքի տակ է նոյեմբերի 8-ից: Նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը):
Այսօր նույն դատարանը կքննի նաև այս գործով մեկ այլ մեղադրյալի` Ալեք Պողոսյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: