կարևոր
3055 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-20 14:45
Հասարակություն Քաղաքական

Վաղը՝ 13։00-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կպատասխանի բրյուսովցիներին հուզող հարցերին․ ակցիան ավարտվեց

Կառավարությունից մեզ տեղեկացրեցին, որ դիմումը հասցեագրվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը։

«Մենք պնդեցինք, որ մեզ հիմա է պատասխան պետք, քանի որ խախտվում է մեր 4000-ից ավելի ուսանողների կրթության իրավունքը, որոնք դասադուլ են հայտարարել  և նրանց լսարան վերադառնալը պայմանավորված է դիմումում բարձրացված հարցերի պատասպաններից։ Կառավարությունում մեզ ասացին, որ հաշվի առնելով, որ Հայաստան են ժամանում այլ երկրներից պատվիրակություններ, իրենց օրը հագեցած է հանդիպումներով և նշեցին, որ մեր հարցերին վաղը ժամը 13։00-ին  կպատասխանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը»։

Գրիշա Թամրազյանը նշեց, որ կառավարությունում պնդել է, որ վարչապետ Փաշինյանին փոխանցեն, որ 7 օր է արդեն, ինչ ուսանողները դասադուլի մեջ են և լիազոր մարմնից որևէ անգամ կոչ, հորդոր չի եղել՝ նրանց լսարան վերադառնալու վերաբերյալ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։