|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թել Ռըֆաթ և Մանբիջ շրջաններում ահաբեկիչները կդառնան թուրքական բանակի հիմնական թիրախը Սիրիայի հյուսիսում նախատեսվող նոր գործողության ընթացքում. գրում է թուրքական Sabah թերթը։
Տեղեկատվության համաձայն՝ գործողության մասշտաբներն ու խնդիրները նախատեսվում է քննարկել հինգշաբթի՝ մայիսի 26-ին, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես նշում է թերթը, օպերացիայի մեկնարկի ժամի մասին որոշումը նույնպես կընդունվի այնտեղ, հնարավոր է, որ այն սկսվի Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո։
Ըստ թերթի՝ ավարտվել է 2016 թվականից ի վեր թուրքական բանակի հինգերորդ գործողության նախապատրաստությունը Սիրիայի հյուսիսում, իրականացվել է տարածքի հետախուզում, հայտնաբերվել են օդային և հրետանային հարվածների ճշգրիտ թիրախներ, հիմնականում՝ այն շրջաններում, որտեղից Միացյալ Նահանգները դուրս է բերել իր ստորաբաժանումները: Գործողության մեջ նախատեսվում է ներգրավել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, անօդաչու սարքեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ցամաքային զորքերի հրետանի։