|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինացի բժիշկները պարզել են, որ երեխաների մոտ կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են տաքությունը, փորլուծությունը և փսխումը:
Ուսումնասիրությունն իրականացվել է Արևմտյան Չինաստանի չորս հիվանդանոցներում: Պարզվել է, որ երեխաների մոտ առաջանում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, լուծը և փսխումը։ Թոքերի հետ կապված խնդիրները նկատվում են ավելի ուշ. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Տաքություն նկատվել է վարակված երեխաների 76% -ի մոտ, մեծահասակների մոտ այս ախտանիշը եղել է դեպքերի 44% -ում: Երեխաների ևս 62% -ը ուժեղ հազ ուներ, 12% -ը`փորլուծություն և փսխում: