|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում օրերս ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է 50-ամյա տղամարդ, որի մոտ այսօր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանը:
«50-ամյա տղամարդն իրենց փեսան է եղել, Խանջյան գյուղից է եղել, դիալեզ ստանալիս է վարակվել, թեստավորվել է, եւ այսօր է հաստատվել, որ կորոնավիրուսով է վարակված: Կաքավաձորում ծննդյան տարեդարձի է մասնակցել, բայց քիչ մարդ է եղել, տան անդամներով»,- ասել է նա:
Համայնքապետը հավելել է, որ գյուղում որեւէ դեպք այս պահին չկա, այդ ընտանիքն էլ մեկուսացված է, ինքը համապատասխան մարմիններին արդեն հայտնել է: