|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Խորվաթիան եւ Մալթան պատրաստակամություն են հայտնել ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդում է «ՌՏՕԱ-ի լրաբերը»՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական առաքելություններից մեկի մի աղբյուրի:
Նշվում Է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված ներկա իրադրության առնչությամբ ԵՄ-ի մյուս պետությունները որոշում են ընդունել ճանապարհորդների համար սահմանները չբացել գոնե մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը:
Ինչպես նշում է հրատարակությունը, այդ դիրքորոշումն ունեն այդ թվում այն երկրները, որոնց համար Ռուսաստանի հետ սահմանամերձ զբոսաշրջությունը տնտեսական տեսակետից կարեւոր է: Այսպես, Ֆինլանդիան սահմանը չի բացի մինչեւ օգոստոսի 25-ը, իսկ Էստոնիան՝ մինչեւ սեպտեմբեր։