|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի օրինական նախագահը Բաշար Ասադն է, և այն երկրները, որոնք ցանկանում են պահպանել Սիրիան, պետք է գործ ունենան նրա հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Բաշար Ասադը Սիրիայի օրինական նախագահն է, նա այդ երկրի առաջնորդն է: Նա կարող է ձեզ դուր գալ կամ չգալ: Նա պետական առաջնորդ է, նա ունի ժողովուրդ, զինված ուժեր և հետախուզություն: Եթե ցանկանում եք լինել այն երկրների շարքում, որոնք ցանկանում են փրկել Սիրիայի ճակատագիրը, ապա պետք է գործ ունենաք Ասադի հետ: Այլ ճանապարհ չկա»,-ասել է Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ արևմտյան երկրները մշտապես սխալներ են գործում, սակայն «մենք չպետք է նման սխալներ գործենք»:
«Եղել է (Լիբիայի նախագահ) Քադաֆին… Ասում էին, որ նա չարագործ է, հետո սպանեցին նրան: Այնուհետևա նրա հետ սպանվեց նրա երկիրը»,- հայտարարել է Պեկսովը: