|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «պաշտոնյան չպետք է անշարժ գույք ունենա արտերկրում»: «Աշխատելով պետության համար, այնուամենայնիվ, չի կարելի ունենալ ինչ-որ ակտիվներ կամ անշարժ գույք, որը կարող է պաշտոնյայի վրա ճնշում գործադրելու պոտենցիալ միջոց դառնալ»,- ասել է նա «России 24»-ի եթերում:
Պեսկովի խոսքերով` «վերնախավի ազգայնականացում» եզրույթը սխալ է, պետք է լինի հասարակության ազգայնականացում, որն էլ պետք է կապված լինի հայրենասիրության հետ, և, եթե պաշտոնյան ունի որոշ միջոցներ, ապա դրանք առաջին հերթին պետք է պահվեն ռուսական բանկերում: