|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Անշարժ գույքի գործարքների տոկոսը Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ բավական քիչ է։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։
«Թուրքիայի քաղաքացիների դեպքում՝ 100 – ից պակաս, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում ՝ մեկ տասնյակից պակաս։ Նրանք ազգությամբ ադրբեջանցի չեն»,-նշեց նա։
Հայաստանում գրանցված է 450 հազար բնակարան, ուստի եթե Թուրքիայի քաղաքացիները ունենան, օրինակ, 50 բնակարան, ապա դա, նրա համոզմամբ, «անվտանգության տեսանկյունից ոչ մի անհանգստություն չի առաջացնում»։