|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում փաստեր են ի հայտ եկել Հայաստանի եւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ. տեղեկացնում է թուրքական Milliyət-ը` վկայակոչելով շրջակա միջավայրի պաշտպանության եւ քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքդարին:
Ըստ նախարարի` կատարվել է 1 միավոր անշարժ գույքի վաճառք ՀՀ 2 քաղաքացիների անունով: Իսկ, ընդհանուր առմամբ, 139859 օտարերկրացի Թուրքիայում ձեռք է բերել 152933 միավոր անշարժ գույք:
Թուրքիայում գործում է օրենք, որը թույլ է տալիս 183 երկրների քաղաքացիների անշարժ գույք ձեռք բերել երկրում: Այդ ցուցակում չեն ընդգրկված Սիիրան, Հայաստանը եւ Հյուսիսային Կորեան, որոնց հետ Թուրքիան դադարեցրել է հարաբերությունները: