Միասին կարող ենք
կարևոր
1954 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 22:02
Քաղաքական

Սեդա Սաֆարյանն ամուսնուն ու հարսին տարել է ՍԴ, որդին Հակակոռուպցիոն կոմիտեում է․ 2025թ. դատավորի ընտանիքում ճամփորդել են, «Տեսլա» են ձեռք բերել, անշարժ գույք նորոգել. 168

Սեդա Սաֆարյանն ամուսնուն ու հարսին տարել է ՍԴ, որդին Հակակոռուպցիոն կոմիտեում է․ 2025թ. դատավորի ընտանիքում ճամփորդել են, «Տեսլա» են ձեռք բերել, անշարժ գույք նորոգել. 168

168․am-ը գրում է.

«Չնայած «Հայաստան» դաշինքի ներկայացրած վերապահումներին՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակեց մասնակցել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը։

Սեդա Սաֆարյանը 2022 թվականին հենց Կառավարության առաջարկությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից է ընտրվել ՍԴ դատավոր: «Հայաստան» դաշինքը կարծում է, որ դատավոր Սեդա Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և 2021 ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով»:

Մեկ այլ հավելում՝ այս համատեքստում․ 168․am-ը 2024 թվականին գրել էր, որ, ըստ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարագրի՝ Սեդա Սաֆարյանի հարսը՝ Մարիամ Գզողյանը, վարչապետի աշխատակազմում գրանցված էր եղել փորձագետի հաստիքով, իսկ որդին աշխատանքի էր անցել Հակակոռուպցիոն կոմիտեում։

Արձանագրել էինք նաև, որ ՍԴ-ում Սեդա Սաֆարյանի օգնական Արտաշես Խալաթյանը Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակումներով քաղաքական գնահատականներ ու իրավական մեկնաբանություններ էր տալիս ընդդիմադիր շարժումներին։

Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի անդամների մասին հետաքրքրաշարժ դրվագներն այսքանով չեն ավարտվում․ 2026 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրանց՝ 2025 թվականի հայտարարագրերում տեղ գտած այլ արձանագրումներ՝ ստորև։ Նշենք, որ այս հայտարարագրերում այն է, ինչի մասին տեղեկացրել են պաշտոնյաներն ու ընտանիքի անդամները»։