|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոր սերնդի Ս-500 «Պրոմեթևս» զենիթահրթիռային համակարգերը, որոնք համատեղում են հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության գործառույթները, սկսում են ծառայության անցնել ռուսական բանակում. ըստ Interfax-ի՝ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Այսօր արդեն սկսում են ծառայության մեջ մտնել համալիրներ, որոնք գործնականում համատեղում են հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության գործառույթները․ դրանք Ս-500 համակարգերն են»,- չորեքշաբթի ասել է նա։
Ս-500 «Պրոմեթևսը» նոր սերնդի հակաօդային պաշտպանության հեռահար համակարգ է, կարող է թիրախներ խոցել անգամ տիեզերքում։ Զինվորականների կարծիքով՝ Ս-500-ը կդառնա միասնական ազգային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի հիմքը։
Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինն ավելի վաղ հայտարարել էր, որ С-500-ը կկարողանա ոչնչացնել արբանյակները և բոլոր մոդիֆիկացիաների հիպերձայնային զենքերը մերձակա տիեզերքում։