|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը խոցել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների ՀՕՊ համակարգերը, ինչը հեշտացնում է հարվածները Իսրայելին։ Այս մասին հայտարարել է իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշման ուժեղացմանը զուգահեռ իբրուժեղանումէ նաև իրանական կանխարգելիչ հարվածի հավանականությունը:
«Հակաօդային պաշտպանության համալիրների ոչնչացումը նշանակում է, որ դեպի Իսրայել մեր հրթիռների ու դրոնների ճանապարհը բաց է, և այժմ այդ շրջաններում գտնվող բազաներին հարվածելը շատ ավելի հեշտ է դարձել»,–նշել է Աքրամանիան։
Նա հավելել է, որ Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջին հարձակումներին՝ հարվածելով ամերիկյան բազաներին, որտեղ տեղակայված են հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգերը: Իրանական բանակի ներկայացուցչի պնդմամբ՝ Թեհրանին հաջողվել է ոչնչացնել այդ համակարգերը։
Աքրամանիայի խոսքով՝ եթե Իրանը սպառնալիք զգա, ապա «կանխարգելիչ գործողություններ» կիրականացնի։