|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանը ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնելու համար, ապատեղեկատվություն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկյան կողմի տարածած համապատասխան հաղորդումները կեղծ տեղեկատվություն են»,- հերքել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Մարտի 14-ին Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ իշխանություններից պահանջել է պարզաբանել Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության մանրամասները։ Գերատեսչությունում հավելել են, որ Վաշինգտոնի գործողություններն այս ոլորտում մտահոգում են համաշխարհային հանրությանը, ուստի լաբորատորիաները պետք է բացվեն միջազգային փորձագետների անկախ հետազոտությունների համար։