|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չինաստանը Ադրբեջանի զինված ուժերին անհատույց օգնություն կցուցաբերի` այս տարվա հունվարի 21-ին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն. տեղեկացնում է APA գործակալությունը:
Համաձայնության շրջանակներում Չինաստանը 3 մլն յուանի (490 հազար դոլար) օգնություն կտրամադրի: Օգնության կոնկրետ ձեւերն ու ծավալները կսահմանվեն կողմերի միջեւ հաստատվելիք լրացուցիչ արձանագրություններում:
Ի դեպ, 2011-ին ստորագրված միջպետական արձանագրության շրջանակներում Չինաստանի ՊՆ-ն Ադրբեջանին արդեն 6 մլն յուանի ռազմական օգնություն է տրամադրել: