|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հասկանում և աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ցանկությանը, սակայն նշում է, որ այդ պրոցեսը մի քանի ամսում տեղի չի ունենում: «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աննալենա Բերբոկը հայտնել է փետրվարի 28-ին կայացած բրիֆինգի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա դա չի նշանակում, որ մենք արթնացանք նոր աշխարհում: Անդամակցության պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում: Դա խորը և ինտենսիվ վերափոխման գործընթաց է»,-ասել է նա:
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ավելացրել է, որ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումը: