|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինան դժվար թե մոտ ժամանակներս անդամակցի ՆԱՏՕ-ին. հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է կատարել մի շարք պայմաններ:
«Մենք ունենք մի շարք միջազգային պայմանագրեր, որոնցով եվրոպական երկրները կարող են միանալ մեզ։ Բայց հավանականությունը, որ Ուկրաինան մոտ ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին, այնքան էլ մեծ չէ»,- ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան պետք է մեծ աշխատանք կատարի ժողովրդավարության ուղղությամբ։ Բացի դրանից՝ Ուկրաինայի անհապաղ ընդգրկման հարցը պետք է որոշվի քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային փորձագետները բացառել էին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Վրաստանի անդամակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանա իր շարքերում ընդգրկել պետությունների, որոնք լուրջ ռազմական հակամարտության մեջ են Ռուսաստանի նման երկրի հետ: