|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ վարորդական իրավունքից զրկում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
ՔՊ պատգամավորներից 14-ը մեխանիկորեն կողմ քվեարկեցին բալային համակարգի վերացում նախատեսող ընդդիմության ներկայացրած այդ նախագծին՝ ապահովելով 42 կողմ ձայնը, սակայն դա եւս բավարար չէր այն ընդունելու համար:
Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՔՊ որոշ պատգամավորներ շփոթմունքով սխալ են քվեարկել. «Խնդրում եմ քարտուղարության կողմից գրանցել»: