|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվեց նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոց Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու հարցը:
ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ իրականում իրենք դեմ չեն Վեհափառի անունով փողոց ունենալուն, սակայն դեմ ենք Կասյանը վերանվանելուն:
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի «ինչո՞ւ» հարցին նա պատասխանեց, որ արդեն իսկ ասաց՝ իրենք դեմ ենք փողոցներն անվանափոխելուն: Ալեն Սիմոնյանը կրկնեց հարցը` ինչո՞ւ են դեմ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Որ դուք չիմանաք»:
Այսպիսով՝ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց նախագծին, և ձայների՝ 1 ձեռնպահ, 11 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ նախագիծը չընդունվեց: