| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 6853 դիտում,
        
            6853 դիտում,  2 տարի առաջ - 2023-06-27 14:53
            2 տարի առաջ - 2023-06-27 14:53  
         
                
            Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով՝ Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը վերանվանվեց Վազգեն Ա-ի անվամբ: Երևան քաղաքի ավագանու նիստում որոշումը հավանության է արժանացել ավագանու անդամների կողմից:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաև Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 6 տարի առաջ Երևանի ավագանու նիստին ներկայացվել էր Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը Վազգեն Ա-ի անվամբ կոչելու առաջարկը, որը, սակայն, չէր ընդունվել։
«Այժմ հարցը ընդունվեց, ինչը մեծ կարևորություն ունի մեր ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։
Վազգեն Ա Կաթողիկոսը անգնահատելի դեր է ունեցել հայ եկեղեցու պահպանման, մեր պետականության վերականգնման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և միջեկեղեցական կապերի զարգացման հարցերում։ Նրա ազգապահպան գործունեության շնորհիվ Մատենադարանին են հանձնվել հայկական բազմաթիվ հոգևոր ձեռագրեր և վավերագրեր։ Վեհափառի ջանքերով վերակառուցվել են Էջմիածնի Մայր տաճարը և բազմաթիվ եկեղեցական կառույցներ»,- գրել է Ավինյանը։