|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախքան ԱԺ-ի հերթական նիստի մեկնարկը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչով դիմեց գործընկերներին: Նա հիշեցրեց, որ ներկայացրել է «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» հայտարարությունը, սակայն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական արձագանք չի տվել: Փոստանջյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանի պետական պարտքը 600 միլիոն դոլարի է հասել, և նոր ապստամբությունը չի կարելի բացառել:
Հարցը դրվեց քվեարկության և չընդունվեց՝ 27 կողմ, 69 դեմ և 4 ձեռնպահ արդյունքով:
Նշենք, որ Փոստանջյանի հեղինակած նախագծին կողմ քվեարկեց նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: