|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում` ձայների` 70 կողմ և 40 դեմ հարաբերակցությամբ:
Վերոհիշյալ նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրա հետ կապակցված կրճատումներին: Ըստ օրինագծի` նախատեսվում է ունենալ 12 նախարարություն` 17-ի փոխարեն, ինչի հետևանքով կկրճատվի մոտ 200 աշխատատեղ։
Հավելենք նաև, որ օրինագծին դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։